01/23/2025

Նախագահ Արմեն Սարգսյանը հերքում է իր կապը «Լիդիան Արմենիա» ընկերության հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հերքում է իր կապը «Լիդիան Արմենիա» ընկերության հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կրկին անդրադարձել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր բիզնես կապերի վերաբերյալ հարցին: «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամների հետ հանդիպմանը հարց է հնչել այն մասին, որ Ամուլսարի հետ կապված մտահոգությունները մեծ են, որովհետեւ Արմեն Սարգսյանի անունն է շրջանառվում «Լիդիան Արմենիա» ընկերության հետ:

«Թող ձեզնից որեւէ մեկը գտնի փաստ, որ ես կամ իմ ընտանիքի որեւէ անդամ 1 դոլարի շահ ունի կամ ունեցել է Ամուլսարից: Նույն «Լիդիան Արմենիա»-ի փաստաթղթերը կարող եք նայել, այն կանադական ընկերություն է, բաժնետերերը միջազգային ինստիտուտներ են, այսինքն՝ ոչինչ չես կարող թաքցնել: Երբեք չեմ ունեցել այդ շահը, եղել եմ տնօրենների խորհրդի կազմում ընդամենը մի քանի ամիս: Դա հինգ տարի առաջ է եղել, եւ այն ժամանակ Ամուլսարի (խմբ.- նկատի է ունեցել «Լիդիան Արմենիա» ընկերությունը) եւ Հայաստանի կառավարության միջեւ մեծ լարում կար, որը կարող էր հանգել մեծ դատական պրոցեսի: Ես անվճար եղել եմ տնօրենների խորհրդի անդամ, ինձ տրամադրել են բոլոր փաստաթղթերը, իմ կարծիքը հայտնել եմ տնօրենների խորհրդի նախագահին, դրանից հետո հրաժարվել եմ, դուրս եմ եկել, վերջ, վերջակետ… Թե ինչ եմ ասել խորհրդի նախագահին, չեմ կարող հայտնել: Ընկերությունից իմ դուրս գալուց հետո փոփոխություններ են եղել, եւ ես չեմ ուզում մեկնաբանել, դրանից հետո ես այդ կազմակերպության հետ որեւէ կապ չեմ ունեցել»,- ասաց ՀՀ նախագահը:

Հարցին, թե ինչպես բոլոր հանքերի դեպքում, Ամուլսարի պարագայո՞ւմ էլ նույն վերաբեմունքն ունի, Արմեն Սարգսյանը նշեց, որ ավելի ուշադիր է լինելու:

yerkirmedia.am

23.05.2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: