01/23/2025

Փաշինյանը խոստանում է ապահովել իշխանական կաբինետից անկախ դատարան եւ առանց կաշառքի դատավճիռներ

Փաշինյանը խոստանում է ապահովել իշխանական կաբինետից անկախ դատարան եւ առանց կաշառքի դատավճիռներ

 ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում դատավորներին հրահանգ տալ: Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն այդպիսի գործընթացի մեջ իրեն չի դնի:

«Ես նման գործընթացի մեջ ինձ չեմ դնի, որովհետեւ եթե մեկ անգամ  դատարանին որեւէ հրահանգ տանք, ապա դա նշանակում է, որ դատարանն այլեւս երբեք առանց մեր հրահանգի չի աշխատի: Մենք կարեւորում ենք անկախ դատական համակարգի կայացումը Հայաստանի Հանրապետությունում: Դրա համար տեսնում ենք երկու գործնական անելիք: Նախ` դատարաններին իշխանական կաբինետներից եւ որեւէ տեղից ապօրինի հրահանգներ չտրվեն, երկրորդ՝ ապահովենք, որ որեւէ դատավոր կաշառքով դատավճիռ չկայացնի: Յուրաքանչյուր դատավոր, ով հավակնել է այդ պաշտոնին, պարտավոր է իր իրավասությունների շրջանակում կայացնել որոշումներ: Ահա այս քաղաքական պայմանն ապահովված է եւ դատավորները պետք է գործեն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով վերջին օրերին առկա անհնազանդության ակցիաներից՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե դրանք իրականացվում են հեղափոխության անունից, ուրեմն պետք է դադարեցվեն:

«Այդ հարցերը բարձրացնող քաղաքացիները պետք է աշխատեն կառավարության հետ, որովհետև սա իրենց կառավարությունն է: Իսկ եթե դա արվում է սաբոտաժի նպատակով, ապա ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժի գործողություններ անելը նշանակում է սաբոտաժի գործողություններ անել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: Սիրո հանդուրժողականության մթնոլորտը թող որեւէ մեկը չփորձի մեկնաբանել թուլության մթնոլորտ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: