01/23/2025

ՊԵԿ նախագահը կանխատեսում է պլանավորվածից էապես բարձր հարկային մուտքեր

ՊԵԿ նախագահը կանխատեսում է պլանավորվածից էապես բարձր հարկային մուտքեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վստահեցնում է, որ հարկային մուտքերը լինելու են պլանավորվածից էականորեն բարձր: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ յուրաքանչյուր ամիս հնարավոր կլինի ականատես լինել այդ աճին: «Ես կարող եմ ասել, որ մուտքերը լինելու են պլանավորվածից էապես բարձր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պաշտոնյան:

Հարցին ի պատասխան, թե արդյոք ապրիլին երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը որքանով է ազդել հարկային մուտքերի վրա՝ Դավիթ Անանյանն ասաց.  «եւ դրական, եւ բացասական»՝ մանրամասնելով, որ այդ իրավիճակից ելնելով որոշ հարկատուներ դադարեցրել են հարկերի վճարումները, իսկ ավելի օրինապահները՝ ընդհակառակը, ինտենսիվացրել:

«Իրողությունների ժամանակ, որ տեղի ունեցան, քաղաքական զարթոնք կամ շարժում, եղել են նաեւ հարկ վճարողներ, որոնք դադարեցրել են իրենց հարկի վճարումների տեմպերը, որովհետեւ ունեցել են այլ սպասումներ: Շատ ավելի օրինապահ հարկ վճարողներն, օրինակ, որոնք շարժման զարթոնքային իրավիճակում որպես հայրենասիրություն են ընդունում հարկերը ժամանակին վճարելը, իրենց հարկերն ավելի ինտենսիվ են սկսել վճարել»,-ավելացրեց պաշտոնյան: Նա հավաստիացրեց, որ մուտքերի վրա դրանք որեւէ ազդեցություն չեն թողել: Համենայն դեպս մայիսին հարկային մուտքերի պլանային ցուցանիշն, ըստ ՊԵԿ նախագահի, կատարվելու է նորմալ տեմպերով:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: