01/23/2025

Հայաստանի եւ Երեւանի դրոշները տիեզերքում են. իրադարձությունը ոգեւորության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հայերի շրջանում

Հայաստանի եւ Երեւանի դրոշները տիեզերքում են. իրադարձությունը ոգեւորության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հայերի շրջանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի հայազգի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության եւ Երեւանի քաղաքի դրոշները տիեզերական ուղեւորության են «մեկնել» դեպի Միջազգային տիեզերական կայան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանի մամուլի խոսնակ Լեւոն Թորգոմյանն ասաց, որ իրադարձությունը բացառիկ է, քանի որ բացի Հայաստանի դրոշից, նաեւ Երեւանի 2800-ամյակին նվիրված դրոշն է հայտնվել տիեզերքում: «Նախաձեռնությունը երկրի ճանաչողությունը բարձրացնելու նպատակով է արվել: Տեղի հայերի մոտ իրադարձությունը ոգեւորության ալիք է բարձրացրել»,-ասաց նա:

Դրոշները տիեզերքում հայտնվել են ՌԴ հերոս, տիեզերագնաց-փորձագետ Օլեգ Արտեմևի շնորհիվ, ով 2018 թվականի մարտի 21-ից «Союз МС-08» տիեզերանավի անձնակազմի՝ NASA-ի տիեզերագնացներ Էնդրյու Ֆոյսթելի եւ Ռիչարդ Առնոլդի հետ ուղևորվել է երկարատեւ գիտարշավի։

Տիեզերական անձնակազմը Երկիր կվերադառնա 2018 թվականի սեպտեմբերին, իսկ հոկտեմբերին Երեւանի 2800-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ այդ դրոշները կհանձնվեն Հայաստանի Հանրապետության նախագահին եւ Երեւանի քաղաքապետին։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: