12/21/2025

Վարչապետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Վարչապետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետին՝ գեներալ-մայոր Արտակ Դավթյանին: 

«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է վարչապետը:ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը. Մովսես Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: