01/23/2025

Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ

Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կառավարությունից:

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Մովսես Հակոբյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչ»»,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը. Մովսես Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: