01/23/2025

Հայաստանի եւ Արցախի դպրոցներում հնչում է վերջին զանգը

Հայաստանի եւ Արցախի դպրոցներում հնչում է վերջին զանգը

 ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի հնչում է մայիսի 25-ին: 31 հազար 300 աշակերտ ավարտում է 9-րդ դասարանը, 9 600 աշակերտ էլ` 12-րդ ավագ դպրոցը:

Արցախի Հանրապետության դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին, քանի որ կրթական հաստատություններն Արցախում վեցօրյա են: Արցախի կրթության եւ գիտության փոխնախարար Միքայել Համբարձումյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Արցախում 9-րդ դասարանը կավարտի 1885, 12-րդ դասարանը` 787 շրջանավարտ:

Երեւանի Ազատության հրապարակում ավանդույթի համաձայն քաղաքապետարանը մայիսի 25-ին՝ ժամը 19.00-ին «Վերջին զանգ»-ին նվիրված ուրախ տոնական համերգային ծրագիր է նախաձեռնել, որին իրենց մասնակցությունը կունենան հայկական էստրադայի սիրված երգիչները։

Միասնական քննություններն էլ այս տարի կմեկնարկեն հունիսի 8-ից: Քննությանը նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ` ԼՂՀ դիմորդները ներառյալ: Առաջին քննությունը դիմորդները կհանձնեն կենսաբանություն, ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարկաներից:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: