08/11/2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արձագանքելով լրատվամիջոցների հրապարակումներին եւ պատասխանելով հարցումներին՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) հայտնում է, որ 2018 թ. մայիսի 25-ից, ժամը 15.00-ից Ընկերության հանքի մի շարք աշխատողներ լքել են աշխատատեղերը եւ ցույց սկսել Ընկերության վարչական շենքին հարակից տարածքում: Ցուցարարներին հետագայում միացել են հանքի հաջորդ հերթափոխի եւ Ընկերության այլ ստորաբաժանումների որոշ աշխատակիցներ, ինչպես նաեւ անձինք, ովքեր Ընկերության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չեն: Ցուցարարների պահանջը աշխատանքի վարձատրության պայմանների վերանայումն է: 

Ընկերության բնականոն գործունեության խաթարմանն ուղղված վերոնշյալ գործողությունները չեն իրականացվել գործադուլի կազմակերպման ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Դրանք չեն կարող համարվել աշխատողների՝ գործադուլ կազմակերպելու եւ դրան մասնակցելու ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավունքների իրացում:

2018թ. մայիսի 28-ին Ընկերության 6 աշխատողներ, առանց անհատական պաշտպանության միջոցների, խախտելով Ընկերության ներքին կանոնակարգերը, մտել են Ընկերության հանք եւ հայտարարել հացադուլ՝ պահանջելով աշխատանքի վարձատրության պայմանների վերանայում: Հաշվի առնելով այն, որ այդ աշխատողները, խախտելով տեխնիկական անվտանգության կանոնները, իրենց կյանքի եւ առողջության համար իրական վտանգ են ստեղծել, Ընկերությունը համապատասխան հաղորդում է տվել ՀՀ ոստիկանություն:

Այդ գործողությունների արդյունքում կոմբինատի աշխատանքը կանգ է առել, ինչը ոչ միայն վնաս է հասցնում Ընկերությանը, այլեւ հանգեցնում իրավիճակի, որում այն աշխատողները, ովքեր չեն կիսում բողոքողների պահանջները, զրկված են աշխատելու եւ արժանապատիվ վարձատրվելու հնարավորությունից: Կոմբինատի աշխատանքի կանգի յուրաքանչյուր օրն անխուսափելիորեն ազդում է այն ցուցանիշների վրա, որոնցով հաշվարկվում են ՀՀ պետական բյուջե վճարումները: Ընկերությունն այն համոզմանն է, որ կոմբինատի աշխատանքի դադարեցումը բացասաբար կանդրադառնա Կապան քաղաքի տնտեսության վրա եւ հակասում է ոչ միայն աշխատողների, այլեւ բոլոր բնակիչների շահերին:

Իրադրությունը փակուղի չտանելու ակնկալիքով՝ Ընկերությունը հայտնում է իր պատրաստակամությունը բանակցելու աշխատանքային կոլեկտիվի ներկայացուցիչների հետ եւ քննարկելու աշխատանքային հարաբերությունների պայմանների փոփոխության իրատեսական հնարավորությունները: Ընկերությունը կոչ է անում Ընկերության դեմ հակաօրինական գործողությունների կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ զերծ մնալու փակուղի տանող քայլերից եւ երկկողմ ընդունելի լուծումներ գտնելու համար ընդառաջ գալու քաղաքակիրթ բանակցությունների առաջարկին:

Միաժամանակ Ընկերությունը հայտնում է, որ Ընկերության հետ կնքված աշխատանքային պայմանագրերի եւ Կոլեկտիվ պայմանագրի զանգվածային խախտումների, Ընկերության գործունեության սաբոտաժի տարրեր պարունակող հակաօրինական գործողությունների հետեւանքով կրել է զգալի տնտեսական վնաս: Բանակցություններից հրաժարվելու եւ Ընկերությանը վերջնագրեր ներկայացնելը շարունակելու դեպքում Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցնելու է աշխատանքային հարաբերություններն այդ անձանց հետեւ, ի լրումն դրա, քննարկելու է հասցված վնասի փոխհատուցման պահանջով դատարան դիմելու հարցը:

Ընկերությունը մտահոգություն է հայտնում իր աշխատողների ֆիզիկական անվտանգության համար սպառնալիքի առնչությամբ եւ կոչ է անում ՀՀ կառավարությանն ու ուժային կառույցներին՝ պաշտպանելու պետության շահերը եւ օտարերկրյա ներդրողներին, ովքեր պատշաճ կատարում են իրենց ֆինանսական պարտավորությունները ՀՀ առջեւ եւ ապահովում սոցիալական ծրագրերի իրականացումը գործունեության համայնքներում: 

 

«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ

28.05.2018թ.

 

ОБЪЯВЛЕНИЕ

Реагируя на публикации в СМИ и отвечая на запросы, ЗАО «Капанский ГОК» (далее - Предприятие) сообщает, что с 15:00, 25.05.2018г. ряд работников рудника Предприятия покинули свои рабочие места и начали митинг рядом с административным зданием Предприятия. К митингующим далее присоединились некоторые работники следующей смены и других подразделений Предприятия, а также лица, которые не состоят в трудовых отношениях с Предприятием. Митингующие требуют пересмотреть условия оплаты труда.

Вышеуказанные, направленные на саботирование деятельности Предприятия действия, не реализовывались в порядке, установленном Трудовым кодексом для организации забастовок. Они не могут считаться реализацией установленного законодательством РА права работников на организацию и участие в забастовках.

28.05.2018г. 6 сотрудников Предприятия, без средств индивидуальной защиты, нарушая внутренний распорядок Предприятия, вошли в рудник Предприятия и объявили голодовку с требованием пересмотра условий оплаты труда. Учитывая тот факт, что эти сотрудники, нарушив правила технической безопасности, создали реальную опасность для своих жизни и здоровья, Предприятие направило соответствующее сообщение в Полицию РА.

В результате этих действий работа комбината была остановлена, что приводит не только к ущербу для предприятия, но и к тому, что сотрудники, не разделяющие требований протестующих, лишены возможности продолжать работу и получать достойное вознаграждение за свой труд. Каждый день простоя комбината неизбежно сказывается на итоговые показатели, по которым рассчитываются выплачиваемые в госбюджет РА налоги. Предприятие считает, что остановка комбината негативно скажется на экономике города Капана и противоречит интересам не только трудового коллектива, но и всех жителей.

Для избегания тупикового развития ситуации, Предприятие выражает готовность к переговорам с представителями трудового коллектива и обсуждению реалистических возможностей пересмотра условий трудовых отношений. Предприятие призывает организаторов и участников незаконных действий не загонять ситуацию в тупик и для нахождения взаимоприемлемых решений пойти навстречу предложению о проведении цивилизованных переговоров.

В то же время Предприятие сообщает, что в последствии массовых нарушений трудовых договоров и Коллективного договора, а также незаконных действий с элементами саботажа, Предприятию нанесен существенный ущерб. В соответствии с законодательством РА, в случае отказа от переговоров и продолжения выдвижения требований в форме ультиматумов,

Предприятие в установленном в Трудовом кодексе РА порядке прекратит с этими лицами трудовые отношения, и в дополнение к этому, рассмотрит вопрос об иске в суд на предмет компенсации причиненного ущерба.

Предприятие выражает обеспокоенность в связи с угрозой физической безопасности своих сотрудников и призывает правительство РА и силовые структуры встать на защиту интересов государства и иностранных инвесторов, выполняющих свои финансовые обязательства перед РА и обеспечивающих выполнение социальных программ на местах.

 

ЗАО «Капанский ГОК»

28.05.2018г. 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: