01/15/2025

29 մայիսի, հայտնի են հացադուլավորների անուն-ազգանունները, իսկ գործադուլը շարունակվում է

29 մայիսի, հայտնի են հացադուլավորների անուն-ազգանունները, իսկ գործադուլը շարունակվում է

Հանքագործների գործադուլը մայիսի 28-ի կեսօրից հետո նոր զարգացումներ է ունեցել: Ձեռնարկության հինգ աշխատակից մինչեւ 30 տարեկան՝ Էդուադ Հովակիմյան, Արմեն Մովսիսյան, Նարեկ Աբելյան, Արթուր Կոստանդյան, Սպարտակ Միքայելյան, Շահումյանի հանքում ժամը 13.30-ից անժամկետ հացադուլ են հայտարարել՝ իրենց պահանջը տնօրինությանը ներկայացնելու այլ ուղի չգտնելով: 15 րոպե անց նրանց է միացել Վիգեն Վարդանյանը: 

Ինչպես մեզ փոխանցեց հանքի հորատող Արմեն Մովսիսյանը, ում որդին եւս գործադուլի մեջ է, իրենք ձեռնարկության արհեստակցական կազմակերպության միջոցով գործադուլի մասին տեղեկացրել են կոմբինատի գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովին, նրանից գործադուլավորների համար պահանջել արտահագուստ, քանի որ քաղաքացիական հագուստով էինք հանք իջել, անվտանգության պարագաներ, հեղուկներ: Տնօերնը հատկացրել է փրկարարական ծառայության մեքենա, որով տղաներին փոխանցվել է տաք հագուստ: Հացադուլավորների մոտ, ինչպես տեղեկացնում է Արմեն Մովսիսյանը, եղել են ինքը, կոմբինատի անվտանգության տեխնիկայի ճարտարագետը, բուժքույրը: Հացադուլավորների վիճակը գնահատվում է բավարար: «Մենք տղաներին առողջություն ենք ցանկանում, ձեռնարկության ղեկավարությանը խոհեմություն, որ հանքագործների բարձրացրած խնդրին շուտափույթ լուծում տա: Բոլորս միասնական կանգնած ենք՝ սպասելով ձեռնարկության ղեկավարության պատասխան քայլին»:

Այսօր՝ մայիսի 29-ին, առավոտվանից ձեռնարկության մոտ հավաքվել էին գործադուլի դուրս եկած ձեռնարկության աշխատակիցները, քննարկում առաջիկա անելիքները: Առավոտվա դրությամբ ձեռնարկության ղեկավարության հետ հանդիպում չէր եղել: Ինչպես տեղեկացանք, հանքագործները սպասում են գլխամասային ձեռնարկությունից՝ «Պոլիմետալ» ընկերությունից ժամանող պատվիրակությանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: