01/23/2025

Խոշոր առեւտրային ցանցերը որոշ դեպքերում 20 տոկոսի փոխարեն 5 տոկոս հարկ են վճարել. ՊԵԿ նախագահը մանրամասնում է

Խոշոր առեւտրային ցանցերը որոշ դեպքերում 20 տոկոսի փոխարեն 5 տոկոս հարկ են վճարել. ՊԵԿ նախագահը մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցային առևտրով զբաղվող կազմակերպություններն ունեցել են պայմանավորվածություն 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարելու 5 տոկոս շրջանառության հարկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում իրականացված ստուգումներին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ երեկ հանդիպել են այդ կազմակերպությունների պատասխանատուներին եւ տվել մի քանի օր ժամանակ օրենքով սահմանված կարգին վերադառնալու համար: «Առեւտրային ցանցերի պնդմամբ՝ նախկինում իրենք ձեռք են բերել պայմանավորվածություն նախկին ղեկավարության հետ մինչեւ կառավարության մակարդակ, իսկ մենք նրանց ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում, շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրման գործընթացին: Մի քանի օր ժամանակ ենք տվել, որ ծրագրային խնդիրները կարգավորեն ու անցնեն առաջ»,-ասաց Դավիթ Անանյանը:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է գյուղացիներից ապրանքների ձեռքբերման ժամանակ փաստաթղթավորմանը: Ըստ ՊԵԿ նախագահի՝ առեւտրային ցանցերը, որոնք խոշոր հարկ վճարողներ են ու գործում են ավելացված արժեքի դաշտում, եկել են պայմանավորվածության գյուղացիներից գյուղմթերք ձեռքբերել ու վաճառել ԱՁ-ներով եւ 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարել 5 տոկոս շրջանառության հարկ:

«Տեսեք ցանցային առեւտրով զբաղվողները, օրինակ, 1000 դրամով գյուղմթերք են ձեռք բերում գյուղացուց, դրան ավելացնում են 100 դրամ, 1100 դրամով պետք է վաճառի, բայց քանի որ ԱԱՀ վճարող են, եւս 20 տոկոս ավելացնում են, ստացվում է ապրանքը վաճառում են 1320 դրամով: Քանի որ իրենք ձեռքբերման փաստաթուղթ չունի, իսկ ձեռքբերվողն ԱԱՀ չի վճարում, ըստ իրենց, այդ 220 դրամը հավասարաչափ չի բաշխվում տնտեսավարողների միջեւ: Դրա համար էլ առաջարկվել է այս տարբերակը, որը մասնագիտական տեսանկյունից հասկանալի է, բայց օրենսդրությունը դա թույլ չի տալիս»,-ավելացրեց պաշտոնյան:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ իրենք տնտեսվարողներին բացատրել են, որ անուղղակի հարկերը գնագոյացման ժամանակ որեւէ ձեւով չպետք է մասնակցեն հաշվարկներին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: