01/23/2025

Քաջարանցիները կրկին հրավիրում են բնապահպանության նախարարի ուշադրությունը

Քաջարանցիները կրկին հրավիրում են բնապահպանության նախարարի ուշադրությունը

Ողջի գետի հունում (Քաջարան քաղաքի տարածքում) կատարվող աշխատանքները՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության դեկորատիվ տնօրեն Մհեր Պոլոսկովի խելացնոր նախաձեռնությամբ, չի դադարում:

Թեեւ մայիսի 15-ի մեր հրապարակմանը (այդ ապօրինության մասին ահազանգող) նույն օրն արձագանքել էր ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանը՝ խոստանալով ուսումնասիրել իրավիճակը եւ կանգնեցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրենի կամայականությունը, սակայն...

Քաջարանցիները կրկին հրավիրում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի ուշադրությունը եւ խնդրում պարզել՝ ի՞նչ նպատակով է միջամտություն կատարվում Ողջի գետի հունին, եւ արդյո՞ք այդ միջամտությունը թույլատրելի է հանրապետության գործող օրենքներով:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: