08/11/2020

Մհեր Պոլոսկով պսպղուն միջակությունը հրաժարվում է հօգուտ հանքագործների վերանայել իր ամսական աշխատավարձը, որ 20 մլն դրամ է

Մհեր Պոլոսկով պսպղուն միջակությունը հրաժարվում է հօգուտ հանքագործների վերանայել իր ամսական աշխատավարձը, որ 20 մլն դրամ է

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունից տեղեկացնում են՝ հանքագործների քաջարանյան կոլեկտիվում շարունակում է անորոշությունն աշխատավարձերի բարձրացման հարցում, որ օրեր առաջ ցույցի դուրս եկած լեռնագործներին խոստացել էր կոմբինատի ղեկավարությունը:

Մհեր Պոլոսկովը համառորեն հրաժարվում է հավասարության նշան դնել տեղացի մասնագետների եւ Երեւանից բերված «գաստարբայտերների» միջեւ: Վերջիններս, որպես կանոն, միեւնույն աշխատանքի համար ավելի բարձր են վարձատրվում, քան տեղացիները:

Մհեր Պոլոսկովը հրաժարվում է նաեւ քննարկել իր աշխատավարձի իջեցման խնդիրը, որ շարունակում է զայրույթի պատճառ մնալ հանքագործների միջավայրում: Գիտելիքներով, կազմակերպական ունակություններով, երկրամասի հոգսերի հանդեպ ողջամիտ վերաբերմունքով աչքի չընկնող, Վահե ավազակապետի ձեռքին սովորական խաղալիք դարձած այդ մարդու ամսական աշխատավարձը 20 մլն դրամ է, ինչը, ամեն ինչից զատ, մեծագույն ծաղր է լեռնագործների եւ առհասարակ սյունեցիների հանդեպ:

Նույնը կարելի է ասել Նարեկ Ամբարյան եւ Զարուհի Տոնապետյան գաղութարարների մասին, ովքեր լեռնագործների կյանքի ու առողջության գնով արարվող հարստության թալանին մասնակցում են նաեւ հեքիաթային «աշխատավարձ» կորզելու տեսքով:

Աշխատավարձերի հարցում սոցիալական արդարությունը չվերականգնելու, «գաստարբայտերների» եւ տեղացիների աշխատավարձերը չհավասարացնելու, ղեկավարների աշխատավարձն էականորեն չնվազեցնելու դեպքում, ինչպես հիշեցնում են կոմբինատից, գործադուլներն ու ցույցերը նոր թափով կվերսկսեն:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: