08/03/2020

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Թբիլիսի

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Թբիլիսի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: 

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի եւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցն ու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

primeminister.am
30.05.2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: