01/23/2025

Էներգետիկայի նախարարությունն ու ՀԾԿՀ-ն քննարկում են էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հարցը

Էներգետիկայի նախարարությունն ու ՀԾԿՀ-ն քննարկում են էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկումներ են սկսել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման՝ նվազեցման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում մայիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց նախարար էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների Արթուր Գրիգորյանը:

«Երեկ լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ նման քննարկում է եղել կառավարությունում: Նման քննարկում կառավարությունում տեղի չի ունեցել, քննարկում եղել է նախարարությունում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետների հետ: Նախնական քննարկումներ ենք սկսել՝ հասկանալու, թե անհրաժեշտ վերլուծություններն անելու պարագայում արդյոք հնարավոր կլինի սակագնի փոփոխություն»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ քննարկումները շարունակվում են, դրանք դեռ չեն ավարտվել, եւս մեկ-երկու օր կտեւեն:

Անդրադառնալով սակագնի հնարավոր վերանայման ժամկետներին՝ նախարար Գրիգորյանը նշեց, որ օրենքով նախատեսված կարգավորումներով էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվում է վեց ամիսը մեկ: «Եթե սակագինը վերանայվի, դա կլինի օգոստոսից հետո, քանի որ այս տարի փետրվարին արդեն մեկ անգամ վերանայվել է»,- ավելացրեց Արթուր Գրիգորյանը:

Էներգետիկայի նախարարը նկատեց նաեւ, որ հնարավոր է համարում, որ սակագինը մնա նույնը: «Հնարավոր է ամեն ինչ մնա նույնը, սակայն հնարավոր է նաեւ փոփոխություն լինի»,-եզրափակեց նախարարը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: