01/23/2025

Հունիսի 1-ին կքննարկվի 6 նոր մարզպետների նշանակման հարցը. նրանց անունները հայտնի են

Հունիսի 1-ին կքննարկվի 6 նոր մարզպետների նշանակման հարցը. նրանց անունները հայտնի են

ՀՀ կառավարության հունիսի 1-ին կայանալիք նիստում կորոշվի 6 մարզերում նոր մարզպետների նշանակման հարցը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքում տեղադրված առաջիկա նիստի օրակարգից:

Օրակարգում ընդգրկված են Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին ու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին պաշտոնից ազատելու մասին հարցերը։

Նրանց փոխարեն առաջարկվում է Արագածոտնի նոր մարզպետ նշանակել ՀՅԴ անդամ, նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին, Արարատի մարզպետ՝ Նոր Կյանք գյուղի համայնքապետ Գարիկ Սարգսյանին, Կոտայքի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանին, Տավուշի մարզպետ` Վահե Ղալումյանին, Շիրակի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Սարուխանյանին, Գեղարքունիքի մարզպետ` 2017թ. ընտրությունների ժամանակ Գեղարքունիքի մարզում ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանին։

armtimes.com

30/05/2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: