01/15/2025

Ի՞նչ է կատարվում նոր Հայաստանում. հանցագործ Վահե մարզպետը, ով պետք է առաջինը թախտընկեց արվեր եւ ձերբակալվեր, շարունակում է պաշտոնավարել

Ի՞նչ է կատարվում նոր Հայաստանում. հանցագործ Վահե մարզպետը, ով պետք է առաջինը թախտընկեց արվեր եւ ձերբակալվեր, շարունակում է պաշտոնավարել

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում ութ մարզպետ է նշանակվել: Որքան էլ զարմանալի է՝ Սյունիքի մարզպետի հարցը չի մտել օրակարգ, ինչը համընդհանուր զարմանքի տեղիք է տվել ոչ միայն Սյունիքում:

Մարդիկ հարցնում են՝ ի՞նչ է կատարվում նոր Հայաստանում. հանցագործ Վահե մարզպետը, ով պետք է առաջինը թախտընկեց արվեր ու ձերբակալվեր, շարունակում է պաշտոնավարել:

Արդյո՞ք նորից մեր ազգային հարստություն Քաջարանի կոմբինատի գործոնն է որոշիչը հայոց անկախ պետականության համար ոչ սովորական հարցում: 

Արդյո՞ք Քաջարանի կոմբինատն ամենազորն է նաեւ այսօր, ինչպես հեղափոխությունից առաջ:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ե՛ւ Գորիսում, ե՛ւ Կապանում (կառավարության այսօրվա նիստից հետո) ստեղծվել են նախաձեռնող խմբեր՝ քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ միջպետական ճանապարհները շրջափակելու նպատակով, եթե հնարավոր կարճ ժամանակամիջոցում ավազակապետի հարցը չքննարկվի:

Սյունեցիների պահանջը առավել քան հստակ է՝ հանցագործ Վահեն պետք է կանգնի հայոց արդար դատաստանի առջեւ եւ պետական գանձարան վերադարձնի Սյունիքից գողացածը, իսկ մինչ այդ նա պետք է հեռանա Սյունիքից. երկրորդ կարծիք չկա եւ չի կարող լինել:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: