01/23/2025

Մանաս Ստեփանայն. «Հասմիկ Սարգսյանի հայտարարությունն իրականության հետ աղերս չունի, նա պարզապես ինձ արատավորելու պատվեր է կատարում»

Մանաս Ստեփանայն. «Հասմիկ Սարգսյանի հայտարարությունն իրականության հետ աղերս չունի, նա պարզապես ինձ արատավորելու պատվեր է կատարում»

«Առավոտ» թերթի մայիսի 29-ի համարում տպագրվել էր «Պահանջում են հրաժարվել Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետի դեմ հաղորդումից» հրապարակումը, որը մայիսի 30-ին տեղադրվել է www.syuniacyerkir.am կայքում: Այսօր խմբագրություն է զանգահարել ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Մանաս Ստեփանյանը  եւ խնդրել պատասխան խոսք տպագրել, ինչը եւ անում ենք: 

Ստորեւ՝ Մանաս Ստեփանյանի խոսքը, որ փոխանցեց հեռախոսով: «Առավոտ» թերթում տպագրված հրապարակումը, թե իբր քանոնը  Հասմիկ Սարգսյանի կոկորդին եմ դրել եւ սպառնացել այն կոկորդը մտցնել, ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլեւ կիլոմետրերով հեռու է իրականությունից: Ես քանոն վերջին անգամ վեցերորդ կամ յոթերորդ դասարանում եմ օգտագործել, այն էլ՝ տետրի լուսանցքները գծելիս: Ինչ վերաբերում է հաղորդումին, թե ինքը Սիսիանում իմ բարեկամի տանն է մնացել վարձով, եւ բարեկամս սպառնացել է ազատել բնակարանը, ասեմ, որ Սիսիանում նման բարեկամ չունեմ, որի տունն ինքը վարձակալել է: Այդ բոլորը ստահոդ լուրեր են. ես կյանքում ոչ մեկին ահաբեկած չկամ: Միայն չգիտեմ, թե «Առավոտի» այդ հրապարակման հետեւում ովքեր են կանգնած եւ ինչ շահ են հետապնդում` մտացածին եւ իրականության հետ ոչ մի  աղերս չունեցող լուրեր տարածելով:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: