01/15/2025

Ինչո՞ւ է Սյունիքի մարզպետը բացառություն

Ինչո՞ւ է Սյունիքի մարզպետը բացառություն

Թեեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, թե բոլոր մարզպետները հրաժարական են տալու, բայց արի ու տես, որ Սյունիքի մարպետ Վահե Հակոբյանը իրեն վերին արտի ցորեն է համարում: Նա մարզում հավաստիացրել է, որ Փաշինյանի թիմից իրեն ասել են՝ գնա, աշխատի, բոլոր ծրագրերդ իրականացրու:

«Ստանձնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը՝ ես եւ իմ թիմը բազմաթիվ կարեւոր նախագծեր ենք ձեռնարկել, որոնց մի մասը դեռեւս ընթացքի մեջ են: Հրաժարականի դիմում ներկայացնելն ու այդ ծրագրերը ավարտին չհասցնելը խոստումը դրժելու փորձ կդիտվի, իսկ դա դեմ է իմ սկզբունքներին: Կրկնում եմ՝ ինձ աշխատանքից ազատման դիմում գրելու հորդոր չի եղել, եւ իմ օրակարգում հրաժարականի հարց չկա»,- «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է մարզպետը:

Իհարկե, այլ մարզպետներ եւս կան, որոնք բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, ավելի լավ համբավ ունեն, քան Վահե Հակոբյանը, ով նշանակումից ի վեր սկանդալների կենտրոնում է: Սակայն եթե փաշինյանական կառավարությունը բացառություններ էր անելու, առնվազն ազնիվ կլիներ այդ մասին հայտարարել՝ ասելով, որ հաշվի առնելով ծրագրերը, ցուցանիշները, այս մարզպետները կշարունակեն պաշտոնավարել:

Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նոր վարչապետի թիմի հետ իր հարցերը լուծել է ԱԱԾ նորանշանակ պետ Արթուր Վանեցյանի միջոցով, ում հետ երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում:

primenews.am

31 մայիսի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: