01/15/2025

Սամվել Ալեքսանյան. «Հայրենի գյուղը հարազատ մոր պես սրբություն է՝ մեկն ու միակը, ում համար ինչ էլ անես՝ քիչ է»

Սամվել Ալեքսանյան. «Հայրենի գյուղը հարազատ մոր պես սրբություն է՝ մեկն ու միակը, ում համար ինչ էլ անես՝ քիչ է»

Տաթեւի համայնքապետարանի 2018թ. հունիսի 1-ի տեղեկանքում հարց է ուղղվել «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին՝ «Դուք, որպես հարժիսեցի, ի՞նչ ներդրում ունեք Ձեր հայրենի գյուղում՝ վերջին երկու տասնամյակում»:

Սամվել Ալեքսանյանն այսպես արձագանքեց համայնքապետարանի հարցմանը. «Չգիտեմ, թե ինչ ենթատեքստով կամ նկատառումով է այդ հարցն ուղղվել ինձ, բայց նորմալ եմ համարում, քանզի յուրաքանչյուրիս համար երկիր հայրենին սկսում է փոքր հայրենիքից, եւ յուրաքանչյուր ոք պարտավոր է սեփական կարելիությունների չափով ծառայել իր բնօրրանին…

Հայրենի գյուղիս համար վերջին 20 տարում իմ կատարած ամենաուշագրավ գործը համարում եմ Հարժիսի պատմության ուսումնասիրումը՝ սկսած մ.թ. 839 թվականից, երբ առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվում է գյուղի անունը: Այդ ուսումնասիրությունը շուտով կամբողջացվի եւ պատրաստ կլինի տպագրության առանձին գրքով կամ «Սյունյաց երկրի» հատուկ համարով: Դա աննախադեպ գործ է, մինչեւ հիմա, ցավոք, դրանով որեւէ մեկը չի զբաղվել, թեեւ թեման տարողունակ է, անընդհատ կարելի է խորանալ: Հիմա, օրինակ, գյուղի տարածքի տեղանունների գիտական ստուգաբանությունն է սեղանիս, նաեւ միջոցներ եմ փնտրում տարածքի վիմական արձանագրությունները, այդ թվում՝ հնագույն տապանագրերը թղթին հանձնելու եւ արդի հայերենի փոխադրելու ուղղությամբ:

Այլ գործեր նույնպես արել եմ, բայց բոլորը՝ միասին վերցրած, շատ քիչ եմ համարում ու երբեք մատի փաթաթան չեմ դարձրել ու չեմ դարձնում: Չէ՞ որ հայրենի գյուղը հարազատ մոր պես սրբություն է՝ մեկն ու միակը, ում համար ինչ էլ անես՝ շատ քիչ է»:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: