01/15/2025

Մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն, այն պետք է փոխվի. Արմեն Սարգսյան

Մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն, այն պետք է փոխվի. Արմեն Սարգսյան

Մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն, այն պետք է փոխվի: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 

Նրա խոսքով, Հայաստանը փոփոխությունների կարիք ունի, որոնք կվերաբերեին Սահմանադրությանն ու մի շարք օրենքների. «Խնդիրն այն է, որ մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն: Մեր Սահմանադրությամբ հսկայական լիազորություններ են տրված կառավարությանն ու վարչապետին: Հայաստանում դա կոչում են «սուպերվարչապետություն» եւ պարոն Փաշինյանը առաջիններից էր խորհրդարանում, որ որպես ընդդիմության առաջնորդ քննադատում էր այս ամենը:

Իրական իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության եւ նախագահի գրասենյակի միջեւ»:

Արմեն Սարգսյանը նշեց, որ այս փոփոխությունը հեշտությամբ չի արվելու, քանի որ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը ԱԺ-ում փոքրամասնություն է կազմում. «Սակայն այդ փոփոխությունները մեզ անհրաժեշտ են, քանի որ մեզ պետք չէ մի համակարգ, որը կայուն չի լինելու: Իրական իշխանությունը պետք է բաժանված լինի իշխանության երեք ճյուղերի միջեւ. առաջին հերթին խորհրդարանի, քանի որ սա խորհրդարանական հանրապետություն է, այնուհետեւ նախագահի գրասենյակի եւ վարչապետի գրասենյակի միջեւ: Դուք չեք կարող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ, եթե հասարակության խոշոր մասը դժգոհ է ընտրական օրենսգրքից: Սա նույնպես պետք է փոփոխվի»:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: