08/04/2020

Արա Բաբլոյան. Հայաստանն ընտրեց խնդիրների լուծման ժողովրդավարական ուղին

Արա Բաբլոյան. Հայաստանն ընտրեց խնդիրների լուծման ժողովրդավարական ուղին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հունիսի 4-ին Մոսկվայում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Սլովակիայի հետ շփումների ակտիվացումն ու խորացումը թե՛ միջպետական եւ թե՛ միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափերով: ՀՀ խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ուրվագծել համագործակցության նոր ուղիներ: Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում փոխգործակցությանը:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման մասին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի անցկացումը Սլովակիայի Ազգային խորհրդում: «Նման միջոցառումներն անչափ կարեւոր են: Մենք հետեւողական քայլեր ենք կատարում, որոնք անհրաժեշտ են ոչ միայն մեր երկրներին, այլեւ ողջ աշխարհին»,-ասել է Արա Բաբլոյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին: Արա Բաբլոյանն ընդգծել է, որ մեր երկիրն ընտրեց խնդիրների լուծման ժողովրդավարական ուղին:

«Մեզ համար կարեւորը պետության անվտանգությունն է, ժողովրդավարության ամրապնդումն ու հանրության բարեկեցության ապահովումը»,-ընդգծել է Արա Բաբլոյանը:

Անդրեյ Դանկոն իր հերթին կարեւորել է բարեկամական ու քրիստոնեական արժեքների վրա հիմնված հայ-սլովակյան հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: