08/03/2020

Ստեփանակերտում դադարեցնում են ցույցերը. Այս իրավիճակում ճիշտ որոշումը դա էր

Ստեփանակերտում դադարեցնում են ցույցերը. Այս իրավիճակում ճիշտ որոշումը դա էր

Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարել է, որ դադարեցնում են բողոքի գործողությունները: Այդ մասին հայտնել է Արցախի ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը։

«Հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ քիչ առաջ Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարեց, որ դադարեցնում են բողոքի գործողությունները:

Այս իրավիճակում ճիշտ որոշումը դա էր, քանի որ երկխոսությունն ու արդյունավետ հաղորդակցությունը բոլորիս շահերից են բխում»,- գրել է Բեգլարյանը:

Իսկ Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ինքն է ելույթ ունեցել ցուցարարների առջեւ, հայտարարել, որ եթե ժողովուրդը ուզի, բոլորն պատրաստք հրաժարական տալու։ «Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, թե գոհ եք լինելու։  Գոհ չլինելու դեպքում ավելի կոշտ հայտարարություն է  արել, որ պատրաստ է ինքն էլ հրաժարական տալ։ Եթե ժողովուրդը ուզի, բոլորս ենք հրաժարական տալու։ Այնպես չէ, որ պաշտոնից կառչած ենք, այնպես չէ, որ ամեն օր երազում ենք, մեր նպատակը մեր երկիրն է, բոլորիս անվտանգությունն է»,- ասել է Հարությունյանը։ Նա նաեւ նշել է, թե հանրահավաքների կազմկոմիտեի հետ խնդիրների տետր են կազմելու՝ երկու օրինակից, եւ հերթով բոլոր խնդիրներին լուծում են տալու։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: