08/08/2020

Հստակեցվել է «Սյունյաց երկրի» 15-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագիրը

Հստակեցվել է «Սյունյաց երկրի» 15-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագիրը

«Սյունյաց երկրի» խմբագրական խորհրդում քննարկվել է թերթի ծննդյան 15-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:

«Սյունյաց երկիրը» 15 տարեկան է դառնում 2018թ. հոկտեմբերի 1-ին:

Այդ կապակցությամբ կթողարկվի թերթի հատուկ համար:

Խմբագրություն կայցելեն գիտության, մշակույթի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ՝ մայրաքաղաքից, կհրավիրվեն պետական ու հանրային գործիչներ, ովքեր կանգնած են պարբերականի հիմնադրման ակունքներում, որոնց մասնակցությամբ կանցկացվի «Կլոր սեղան»՝ թերթի անցած ճանապարհի քննարկման նպատակով:

Տեղի կունենա նաեւ թերթի բոլոր տարիների բարեկամների ընդունելություն խմբագրությունում:

Նախատեսվում են այլ միջոցառումներ եւս:

Միջոցառումների շարքը կեզրափակվի թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի երեւանյան ասուլիսով՝ նվիրված «Սյունյաց երկրի» 15-ամյա ճանապարհին:

Հոբելյանի նախապատրաստմանը զուգահեռ աշխատանքներ կտարվեն syuniacyerkir.am կայքն արդիականացնելու ուղղությամբ:

Հոբելյանի նախօրեին լույս կտեսնի լրագրի բացառիկ համարը՝ նվիրված բոլոր ժամանակների ամենամեծ սյունեցիներից մեկին՝ Սուրբ Հովհան Որոտնեցուն:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: