01/24/2025

Պարգեւները հանձնվեցին տերերին

Պարգեւները հանձնվեցին տերերին

Կապանի մանկական արվեստի դպրոցի դասատուներն ու սաներն անցնող ուստարին անցկացրին հիմնանորոգված ու նորովի կահավորված մասնաշենքում: Նույնքան նորոգ դահլիճում տեղի ունեցավ կրթօջախի սաների  2017-2018 ուստարվա հաշվետու համերգը: Օրեր առաջ Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնի բեմահարթակում տեղի ունեցավ դպրոցի պարարվեստի եւ թատերարվեստի բաժինների սաների միացյալ համերգը: Իսկ սեփական հարկի տակ հանդես եկան կրթօջախի մյուս բաժինների սաները: Մինչ այդ կրթօջախի տնօրեն Մարինա Նահապետյանը փառատոն- մրցույթներում դափնեկիրների դափնեկրի կոչում նվաճածներին հանձնեց դիպլոմներ եւ մեդալներ. «Վերածնունդ» միջազգային մրցույթ- փառատոնում «ժողովրդական գործիքներ» (շվի) անվանակարգում Հայկ Մանգասարյանը (դասատու՝ Ալեն Սահակյան) դարձել է երրորդ կարգի դափնեկիր: Առավել շատ են «Արտ- մյուզիք» միջազգային մրցույթ- փառատոնում աչքի ընկածները: «Ասմունք» անվանակարգում Շուշաննա Վեզիրյանը (դասատու՝ Արթուր Գաբրիելյան)  արժանացել է երկրորդ կարգի դափնեկրի կոչման: «Քանոն» անվանակարգում Սվետլանա Առաքելյանը դարձել է երկրորդ կարգի, Ինեսսա Ադամյանը՝ (դասատու՝ Թամարա Հայրումյան) երրորդ կարգի մրցանակի: «Գունանկար եւ գրաֆիկա» անվանակարգում Անահիտ Արզումանյանը ստացավ երկրորդ կարգի դիպլոմ, իսկ  Նանե Պատվականյանը, Ռուզան Ավագյանը, եւ Անդրանիկ Ադամյանը (դասատու՝ Բորիկ Մինասյան) ստացան երրորդ կարգի դիպլոմ:

Այնուհետեւ դաշնամուրային, ժողգործիքների, մանկական ձայնի պահպանության բաժինների աշակերտները բեմահարթակի վրա դրսեւորեցին իրենց կարողությունները, որոնք անտարբեր չթողեցին հանդիսականին: Նրանք հանդես եկան հայ, ռուս, եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ: Համերգը եզրափակվեց դպրոցի երգչախմբի (խմբավար՝ Մարինա Նահապետյան) կատարումներով: Հնչեցին Ռ. Պետրոսյանի «Իմ ուսուցիչ», Ռ. Ամիրխանյանի «Թե մանկությունն արար աշխարհի», Ա. Ղազարյանի «Հզոր Կապան» երգերը: Դպրոցի առաջին հարկի միջանցքում ցուցադրված էին կերպարվեստի բաժնի սաների աշխատանքները:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: