01/24/2025

Մոսկվայում նախարար Մնացականյանը կանդրադառնա Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցին

Մոսկվայում նախարար Մնացականյանը կանդրադառնա Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 6-7-ը Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում կանդրադառնա Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին՝ Լարսին այլընտրանք փնտրելու հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հավաստիացրեց, որ առաջին կողմը, որը շահագրգռված է Ռուսաստանի հետ ունենալու այլընտրանքային կապ, Հայաստանն է: «Մենք անելու ենք մեզնից կախված ամեն հնարավորը, որպեսզի օր առաջ այդ ճանապարհի բացումը տեղի ունենա»,-ընդգծեց Բալայանը, հավելելով, որ այս հարցում հասկանալի պատճառներով տարբեր կողմեր կան. որոշ կողմեր նպաստում են ճանապարհի բացմանը, որոշները փորձում են խանգարել դրան: «Մենք կողմնակից ենք, որպեսզի մինչեւ վերջնական համաձայնությունների ձեռքբերումը, մինչեւ հստակ պայմանավորվածությունները եւ դրանց կիրառումը, հնարավորինս խորհրդապահական մնալ»,-նշեց ԱԳՆ խոսնակը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: