01/24/2025

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երեւան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երեւան

 ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 13-ին կլինեն Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումների վերաբերյալ ժամանակացույցն այժմ ճշգրտվում է:

«Հանդիպումների բովանդակության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասաց նա:

Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով համանախագահների կողմից նոր առաջարկություններին, Տիգրան Բալայանն ասաց, որ դեռեւս նման տեղեկություններ չկան: «Կան առաջարկություններ համանախագահների կողմից, որոնց հիմնական դրույթներն արձանագրված են հինգ հայտնի հայտարարություններում, որոնց հիմքը կազմում են միջազգային իրավունքի երեք սկզբունքները: Համանախագահների կողմից Երեւանում ներկայացվելիք նոր մոտեցումների մասին ես այս պահին ոչինչ չեմ կարող հայտնել»,-ասաց Բալայանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: