08/04/2020

Սյունիքում Ոչխարների խուզման փառատոնին բրիտանացի փորձառու խուզողներ կմասնակցեն

Սյունիքում Ոչխարների խուզման փառատոնին բրիտանացի փորձառու խուզողներ կմասնակցեն

Հունիսի 9-ին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում տեղի կունենա Ոչխարների խուզման փառատոնը:

Արտերկրից հրավիրված են փորձառու ոչխար խուզողներ, որոնք ցուցադրական դաընթաց կանցկացնեն Փառատոնի մասնակիցների եւ այցելուների համար: Մասնավորապես, խուզողներ կլինեն Մեծ Բրիտանիայից եւ հարեւան Վրաստանից:

Կանցկացվի ոչխարների խուզման մրցույթ (տարածաշրջանի համայնքների լավագույն խուզողների միջեւ), այլ մրցույթներ եւ խաղեր, ասվում է փառատոնի կազմակերպիչների ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ցուցահանդես-վաճառքում իրենց արտադրանքն են ներկայացնելու Վայոց Ձորի եւ Սյունիքի համայնքները եւ տեղի արտադրողները: Կհնչի ազգային կենդանի երաժշտություն, պար, կանցկացվեն երեխաների համար նախատեսված խաղեր:

Հյուրերը հնարավորություն կունենան օգտվել տեղում կազմակերպված սննդի տաղավարներից (Food Court): Տարածքում կգործի նաեւ բացօթյա սրճարան եւ մանկական խաղահրապարակ:

PanARMENIAN.Net

5 հունիսի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: