01/24/2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ

 ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում բարձր է գնահատվել այն հանգամանքը, որ, լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, Հայաստանը շարունակում է խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Հունիսի 6-ին Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:  

«Առանձնակի կարեւորվեց Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություններին Աֆղանստանում եւ Կոսովոյում։ Այդ մասին հատուկ ընդգծեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի համար հուսալի գործընկեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նահապետյանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իրենք պատրաստակամ են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանն անցկացվել է մայիսի 25-28-ը, Վարշավայում։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: