01/24/2025

Արցախի ԱԱԾ պետը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից

Արցախի ԱԱԾ պետը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը եւ նրա տեղակալ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարարի պաշտոնից հրաժարված Արայիկ Հարությունյանը:

Հունիսի 6-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը: «Նրանք երկուսն էլ (ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը- խմբ.) լեգենդար մարդիկ են, ունեն անցած ճանապարհ, և նրանց կենսագրությունը կարող է սերունդներ դաստիարակել»,-նշեց Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: