01/24/2025

Արցախի Նախագահը մի շարք նշանակումներ է կատարել. Գրիգորի Մարտիրոսյանը պետնախարար է

Արցախի Նախագահը մի շարք նշանակումներ է կատարել. Գրիգորի Մարտիրոսյանը պետնախարար է

 

 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հունիսի6-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրերի՝

 

Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

 

Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։

 

Արթուր Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։

 

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն

 

Գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն

 

Գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

 

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ազատվել է Արցախի  Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

 

Գնդապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի  Հանրապետության ոստիկանության պետ:

 

Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն եւ աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

 

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արշավիր Ղարամյանին եւ Գագիկ Սարգսյանին երկարամյա ծառայության համար՝ նրանց մաղթելով հաջողություններ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: