01/24/2025

Կաթողիկոսն իր հրաժարականը պահանջող քահանաներին հրավիրել է հանդիպման

Կաթողիկոսն իր հրաժարականը պահանջող քահանաներին հրավիրել է հանդիպման

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում  կայացած  ցույցի մասնակիցներին  հրավիրել է հունիսի 7-ին այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալ իր ու եպիսկոպոսների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:

«Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը»,- գրել է նա։

Հունիսի 6-ին Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ քահանաներ բողոքի ակցիա են անցկացրել, որի ընթացքում պահանջել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: