01/24/2025

Համատիրության ինստիտուտը կվերանա

Համատիրության ինստիտուտը կվերանա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում համատիրության ինստիտուտն առաջիկայում կվերանա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշման նախագիծ է մշակել, ըստ որի` համատիրությունները լուծարվելու են: Պատճառն էլ համատիրության ներկայացուցիչների կողմից իրավասությունների ոչ պատշաճ իրականացումն է: Սա, ի դեպ, վաղուց հայտնի փաստ է: Ու հիմա նոր կառավարությունը պաշտոնապես արձանագրում է այն: Բայց ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությունը նաեւ քաղաքական լուրջ ենթատեքստ ունի: Այսպես, նոր իշխանությունը կոտրում է ՀՀԿ-ի ընտրակեղծարար մեքենայի ողնաշարը: Չէ՞ որ համատիրությունների նախագահները եւ աշխատողները ընտրությունների ժամանակ նախկին իշխանություններին կարողանում էին իրենց «բարձրակարգ ծառայությունը մատուցել»` լիովին տիրապետելով տեղեկությանը, թե որ շենքում քանի բնակիչ կա, քանիսն են ընտրող, որին ինչով պետք է համոզեն, ինչպես արդյունավետ ընտրակաշառք բաժանեն ու վերահսկեն քվեարկությունը: Հիմա, փաստորեն, համատիրությունները լուծարելով` ՀՀԿ-ն զրկվում է նման հնարավորությունից»: 

armlur.am

7 հունիսի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: