01/24/2025

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

 ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  համապատասխան որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի կայքում:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Արսեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: