01/24/2025

Ծերուկ Պիլարսկին քաջարանյան հիմնախնդրով նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ծերուկ Պիլարսկին քաջարանյան հիմնախնդրով նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

2004թ. դեկտեմբերի 9-ից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր բաժնետեր կազմակերպության՝ գերմանական «Քրոնիմետ» ընկերության սեփականատեր ու  ղեկավար Գյունտեր Պիլարսկին նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Պիլարսկին մտահոգություն է հայտնել Քաջարանի կոմբինատում ստեղծված վիճակի առիթով եւ խնդրել համատեղ ուժերով ստուգել «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գործունեությունը 2014թ. օգոստոսից ի վեր:

Լինելով գլխավոր սեփականատեր՝ նա, ըստ էության, զրկված է եղել հայաստանյան իր ունեցվածքի կառավարմանը եւ տնօրինմանը մասնակցելու հնարավորությունից:

Պարոն Պիլարսկին խնդրել է նաեւ պարզել, թե ինչ ճանապարհով է կատարվել կոմբինատի բաժնետեր կազմակերպությունների սեփականատերերի փոփոխությունը:

Ի դեպ, այդ հարցերի պատասխանին սպասում է նաեւ հայ հանրությունը, ինչի ապացույցը հայաստանյան լրատվամիջոցների՝ քանիցս արտահայտած մտահոգությունն է:

«Սյունյաց երկիր» 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: