08/04/2020

ԱԺ-ն այսօր կքննարկի կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը

ԱԺ-ն այսօր կքննարկի կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը

Այսօր ժամը 11-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ծրագրին հավանություն տվեց եւ այն խորհրդարան ուղարկեց հունիսի 1-ին:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային եւ ազգային հարաբերությունների հիմք եւ հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:

Կառավարության ծրագրում անդրադարձ է կատարվում, մասնավորապես, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը: «Ըստ այդմ՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունը, նախապատվությունը եւ ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։ Կառավարությունը կարեւորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու եւ ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունք արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումներ», - ասված է հաղորդագրությունում:

azatutyun.am

7 հունիսի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: