08/04/2020

Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատը հայտարարել է պատասխանատու հանքարդյունաբերությանն աջակցելու մասին

Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատը հայտարարել է պատասխանատու հանքարդյունաբերությանն աջակցելու մասին

Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատը (ՀԱԱՊ) ամենամեծ բիզնես կազմակերպությունն է տարբեր ոլորտներից ավելի քան 120 անդամ ընկերություներով: ՀԱԱՊ-ը գործում է 2000 թվականից՝ որպես անկախ եւ ինքնաֆինանսավորվող կազմակերպություն: ՀԱԱՊ-ը պատիվ ունի աշխատել ԱՄՆ դեսպանության հետ, որը նույնպես հանդիսանում է վերջինիս տնօրենների խորհրդի անդամ: Լոբբիստական գործունեության միջոցով ՀԱԱՊ-ը տարբեր ոլորտներում ներկայացնում եւ պաշտպանում է իր անդամ կազմակերպությունների շահերը Հայաստանի կառավարությանը, միջազգային կազմակերպություններին եւ ավելի լայն բիզնես շրջանակներին: Կայուն զարգացող բիզնեսները, որոնք սերտորեն առնչվում են առողջ տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական համակարգերի հետ, կարող են ստեղծել կայուն տնտեսական արժեք եւ լուրջ ներդրում ունենալ առողջ էկոհամակարգերի եւ ամուր համայնքների ստեղծման մեջ: Այս առումով ՀԱԱՊ-ը հավատարիմ է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող իր բոլոր անդամ կազմակերպությունների համար առողջ բիզնես եւ ներդրումային միջավայրի ապահովումն աջակցելու առաքելությանը: Հայաստանի անդամակցությունը Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնությանը, որին ՀԱԱՊ-ը աջակցել է, արդեն իսկ հնարավորություն է ընձեռում ոլորտում թափանիցկության եւ հաշվետվողականության համար: Այդուհանդերձ, ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ավելին:

ՀԱԱՊ-ը կիսում է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում համարժեք բնապահպանական կառավարման չափանիշների բացակայութան մտահոգությունը, միաժամանկ վստահ լինելով, որ վերջին տասնամյակներում ոլորտն աշխարհում լրջորեն անդրադարձել է հանքարդյունաբերությունում բնապահպանական եւ սոցիալական կառավարման խնդիրներին, առաջարկելով մի շարք ինստիտուցիոնալ լուծումներ: Այս առումով ՀԱԱՊ-ը վստահ է, որ պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային չափորոշիչները, օրինակ՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կատարողականի չափանիշները, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) կատարողականի պահանջները, հանքարդյունաբերության եւ մետաղների միջազգային խորհուրդի (ICMM) ստանդարտները եւ մի շարք այլ ռազմավարական պահանջներ կարող են կիրառվել նաեւ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում: Այս քայլով Հայաստանում զգալիորեն կբարձրանա պատասխանատվության նշաձողը ոլորտում:

ՀԱԱՊ-ի անդամ կազմակերպությունները, ինչպես օրինակ Լիդիան Արմենիան Ամուլսարի ծրագրում, արդեն իսկ որպես նշաձող հետեւում է այս չափանիշներին եւ սա կարող է օրինակ դառնալ ոլորտում հավասար չափանիշների կիրառման համար: Որպես բիզնեսում հավասար պայմանների եւ արդար մրցակցության աջակից՝ ՀԱԱՊ-ը վստահ է, որ հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին, որը հնարավորություն կստեղծի ավելի կայուն եւ թափանցիկ հանքարդյունաբերության կազմակերպման համար՝ ի նպաստ մեր երկրի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: