01/24/2025

Վահե Հակոբյանը սեփական շահերն ունի. Սիսիանի բնակիչը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Վահե Հակոբյանը սեփական շահերն ունի. Սիսիանի բնակիչը դիմում է Նիկոլ Փաշինյանին

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում հայտնել էր, որ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու գործընթացը կանխելու հարցում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը որեւէ քայլ չի անում, քանի որ սեփական շահերն ունի: Հիշեցնենք, որ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասին որոշումը կայացվել էր դեռեւս նախորդ կառավարության օրոք` ապրիլի 12-ին: Դրանից հետո բնակիչները բողոքի ցույցեր էին անցկացրել: Ավելի ուշ դիմում էր հասցեագրվել արդեն նոր կառավարությանը լուծարման գործընթացը կասեցնելու համար: Շուտով պարզ կլինի բուժկենտրոնի ճակատագիրը: «Իրավաբան» ՍՊԸ տնօրեն Ներսես Խաչատրյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց` տեղեկություններ կան, որ մարզպետ Վահե Հակոբյանը ցանկանում է բուժկենտրոնի տեղում լաբորատորիա բացել, այդ իսկ պատճառով ոչինչ չի ձեռնարկում` լուծարման գործընթացը կանխելու համար: 

armlur.am

06 հունիսի 2018թ. 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: