01/24/2025

Կառավարության ծրագրին կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության 12 պատգամավոր

Կառավարության ծրագրին կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության 12 պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության ծրագրին կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության 12 պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ խմբակցությունից կառավարության ծրագրին կողմ են քվեարկել Տաճատ Վարդապետյանը, Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Արկադի Համբարձումյանը, Աշոտ Արսենյանը, Հակոբ Հակոբյանը:

Կառավարության ծրագրին կողմ են քվեարկել նաև ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր  Գևորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Ֆելիքս Ցոլակյանը և Շիրակ Թորոսյանը:

Խորհրդարանը հունիսի 7-ին ընդունեց ՀՀ կառավարության ծրագիրը: Ծրագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: