01/24/2025

Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ նախագահին

Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում:

Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպան Կոպիրկինն իր գործունեության ժամանակահատվածում առավելագույն ջանքեր կներդնի պատմականորեն ձևավորված բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության առավել ամրապնդման ու զարգացման գործում:

Իր կողմից նախագահն ամենայն աջակցության պատրաստակամություն է հայտնել դեսպանի բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Դեսպան Կոպիրկինը ՀՀ նախագահին փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները:

Նա վստահեցրել է, որ կանի հնարավորն ավելի խորացնելու և ամրապնդելու երկու երկրների ռազմավարական դաշնակցային հարաբերությունները:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետևած զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների հարաբերությունները տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով նոր ուղղություններ:

Հիշեցնենք, Երևանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում Սերգեյ Կոպիրկինը փոխարինում է Իվան Վոլինկինին, ով Հայաստանում ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը ղեկավարեց հինգ տարի:

www.azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: