01/14/2025

Աչքներս լույս. մարզի ղեկավար է նշանակվել արժանավոր սյունեցի Կարեն Համբարձումյանը

Աչքներս լույս. մարզի ղեկավար է նշանակվել արժանավոր սյունեցի Կարեն Համբարձումյանը

2018թ. հունիսի 8-ը պատմական օր է Սյունիքում:

Մարզպետի պաշտոնից վերջապես հեռացվել է չարափառ Վահե Հակոբյանը: 

Դա սոսկ պաշտոնափոխություն չէ, մարզպետափոխություն չէ, այլ Սյունիքում մեկուկես տարի տեւած ազգային-ազատագրական պայքարի հաղթական ավարտ, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք արժանապատիվ բոլոր սյունեցիներին:

Սյունիքի մարզպետ է նշանակվել մեր արժանավոր հայրենակից Կարեն Համբարձումյանը:

Կարեն Համբարձումյանը ծնվել է 1982թ. նոյեմբերի 16-ին Սիսիան քաղաքում: 1989-1998թթ. սովորել է Սիսիանի N1 միջնակարգ դպրոցում, իսկ 1998-2000թթ.՝ Սիսիանի վարժարանում: 2000-2004թթ. ուսանել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում (էներգետիկայի ճյուղ)» ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի որակավորում: 2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2006-2008թթ. շարունակել է կրթությունը ԵՊՃՀ-ի մագիստրատուրայում եւ ստացել էներգետիկ տնտեսագետի որակավորում, ինչպես եւ մագիստրոսի կոչում: 2010թ. հիմնադրել է «Հովթեր» ՍՊԸ-ն, աշխատել որպես տնօրեն: 2014թ. օգոստոսից մինչեւ այսօր աշխատում է «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում՝ որպես չորրորդ բաժնի պետ: Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր:

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է Կարեն Համբարձումյանին՝ նրան մաղթելով հայրենաշեն գործունեություն եւ հաջողություններ՝ ի փառս Սյունյաց աշխարհի:

«Սյունյաց երկիր» 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: