01/24/2025

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ տարբեր ձեւաչափերով համագործակցության հարցերը

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ տարբեր ձեւաչափերով համագործակցության հարցերը

Հունիսի 8-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բրյուսել է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Այսօր Բրյուսելում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ղեկավարած պատվիրակությունը մի շարք երկկողմ եւ բազմակող հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարության եւ առանձին երկրների կոլեգաների հետ:

Նախ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ հունական ռազմական համագործակցության օրակարգային հարցերը եւ զարգացման հեռանկարները: Երկուստեք նշվել է հայ-հունական ռազմական համագործակցության բարձր մակարդակի մասին: Դավիթ Տոնոյանը եւ Պանոս Կամենոսը պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով մի շարք նոր համատեղ նախաձեռնություններ իրականացնելու վերաբերյալ:

Այնուհետեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների պաշտպանության նախարարների նիստին: Պաշտպանության նախարարը նիստի ընթացքում ելութ է ունեցել եւ վերահաստատել ՀՀ պարտավորությունները առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում իրականացնելու վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նիստից հետո առանձին երկկողմ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոտեմոլլերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ տարբեր ձեւաչափերով համագործակցության ընթացքը եւ հետագա ծրագրերը: Դավիթ Տոնոյանը առանձին հանդիպում է ունեցել նաեւ ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարծաշրջանային անվտանգության եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: