01/24/2025

«Ոչ ոք չի կարող ինձ վրա ազդեցություն ունենալ». Սյունիքի նոր մարզպետը կադրային փոփոխություններ է անելու

«Ոչ ոք չի կարող ինձ վրա ազդեցություն ունենալ». Սյունիքի նոր մարզպետը կադրային փոփոխություններ է անելու

Եթե կլինեն հարցեր, որոնք վնասել են սյունեցուն, հավաստիացնում եմ, որ իրենք օրենքի ողջ խստությամբ պատասխանատության կենթարկվեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց այսօր Սյունիքի մարզպետ նշանակված Կարեն Համբարձումյանը:

Դիտարկմանը, որ վախի մթնոլորտ կար մարզում Սուրիկ խաչատրյանի ժամանակ, նա ասաց. «Եթե կա վախի մթնոլորտ, ես բոլոր սյունեցիներին կոչ եմ անում այս պահից չունենալ վախի մթնոլորտ, որովհետեւ ես պատասխանատու եմ բոլոր սյունեցիների համար: Ես ցանկացած պահի հասանելի եմ ցանկացած սյունեցու: Ես մինչ այս էլ անձնապես սատար եմ եղել սյունեցիներին իմ հնարավորությունների չափով»:

Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա մարզի վրա նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը մի շարք քրեական գործերով է անցել, Կարեն համբարձումյանն ասաց. «Ոչ ոք չի կարող ինձ վրա ազդեցություն ունենալ»:

Հարցին, թե այլեւս ծեծկռտուքներ չե՞ն լինելու Սյունիքի մարզում, մարզպետը նշեց. «Եթե լինեն՝ կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ես միանշանակ կլինեմ օրենքի կողքին կանգնած»:

Նա ասաց, որ սկզբում կհասկանա, թե ինչ խնդիրներ կան մարզում, որից հետո եթե անհրաժեշտ լինի կհանդիպի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ. «Կադրային ջարդ չեմ ընդունում, բայց կադրային փոփոխություններ կլինեն»:

Նշենք, որ Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը ԲՀԿ-ական է, աշխատում էր «Հայէլցանց»-ում որպես բաժնի պետ: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: