01/14/2025

Հեռացված Վահեի վերջին կարգադրությունը՝ մարզպետարանից հանել բոլոր «ժուչոկները», տեսանկարահանող սարքերը, որպեսզի որեւէ ապացույց կամ հետք չմնա ինկվիզիցիայի ժամանակներից

Հեռացված Վահեի վերջին կարգադրությունը՝ մարզպետարանից հանել բոլոր «ժուչոկները», տեսանկարահանող սարքերը, որպեսզի որեւէ ապացույց կամ հետք չմնա ինկվիզիցիայի ժամանակներից

Սյունիքի մարզպետարանից մեզ տեղեկացնում են, որ երեկ՝ հունիսի 8-ին , աղբամանները-ջահերը-աթոռները-լուսամփոփները-համակարգիչները մարզպետարանից հանելուն զուգահեռ, շենքից հանվել ու Քաջարան են տեղափոխվել ժամանակին Վահեի կողմից աշխատասենյակներում, միջանցքներում, լվացարաններում տեղադրված «ժուչոկները», տեսանկարահանող սարքերը:

Դրանց ապամոտաժումը եղել է տխրահռչակ Վահե Հակոբյանի վերջին կարգադրությունը:Այդ իրադարձությունը ցնծությամբ են ընդունել մարզպետարանի աշխատակիցները, ովքեր մեկ տարի ութ ամիս շարունակ աշխատում էին տեսանկարահանող եւ ձայնագրող սարքերի հսկողության ներքո:                                                       

 «Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: