01/24/2025

ՊԵԿ-ում քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցեր

ՊԵԿ-ում քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցեր

Երեւան, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանն ամփոփվել են «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան անցման կետերի արդիականացում» ծրագրի արդյունքները: Քննարկվել են նաեւ հետագա համագործակցության ուղղությունները, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի ընթացիկ իրավիճակն ու հեռանկարները: ՊԵԿ նախագահի տեղակալ Մ. Փաշայանը կարեւորելով ծրագրի՝ միջազգային չափանիշներին համահունչ իրականացումը՝ ընդգծել է, որ անհրաժեշտ է ներգրավել նաեւ երրորդ կողմ՝ ծրագրի նկատմամբ տեխնիկական վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման արդյունքում հայ-իրանական սահմանին կպարզեցվեն մաքսային ընթացակարգերը, կդյուրացվեն ուղեւորների եւ տրանսպորտային միջոցների՝ սահմանահատման վրա ծախսվող ժամանակը՝ նպաստելով երկու երկրների միջեւ ուղեւորափոխադրումների եւ ապրանքաշրջանառության ծավալների աճին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը:

9 Հունիս, 2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: