01/24/2025

Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, Գեւորգ Խաչատրյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, կայուն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մուրացանի զինվորական եւից:

Նշենք, որ երեկ վիրավորում ստացած զինծառայողին Ստեփանակերտից տեղափոխել են Երեւան:

Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գեւորգ Անդրանիկի Խաչատրյանը:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: