01/14/2025

Պահանջում են դադարեցնել կառուցապատման աշխատանքները

Պահանջում են դադարեցնել կառուցապատման աշխատանքները

Այսօր Կապանի քաղաքի կառուցապատման հոգսերով մտահոգ մի խումբ քաղաքացիներ դիմում են հղել Կապանի համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանին: Դիմումում մասնավորապես ասված է.

 «Կապան բնակավայրում գտնվող Դավիթ բեկ զորավարի հուշահամալիրի տարածքում Կապան քաղաքի բնակիչ Արարատ Կարապետյանը, Կապանի համայնքապետարանի գիտությամբ եւ թույլտվությամբ, քաղաքաշինական գործունեություն է ծավալում:

Կապանի հասարակության շրջանում վերը նշված խնդիրը մեծ հանրային հնչեղություն է ստացել եւ ներքոստորոգրյալներս խնդրում ու պահանջում ենք Ձեր լիազորությունների սահմաններում հրաման տալ դադարեցնել տարածքի կառուցապատման աշխատանքները մինչեւ խնդրի ամբողջական, բազմակողմանի եւ հասարակության համար ընդունելի լուծում ստանալը»:Դիմումի տակ ստորագրել է 27 քաղաքացի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: