01/24/2025

Սյունիքի մարզի Սիսիան եւ Գորիս քաղաքներում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի եւ նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ 3 նոր ձեռնարկության բացումը

Սյունիքի մարզի Սիսիան եւ Գորիս քաղաքներում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի եւ նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ 3 նոր ձեռնարկության բացումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ծրագիրն իրականացվում է ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից:

 Բացման արարողությանը մասնակցեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը: «Նորաբաց ձեռնարկությունների գործունեությունը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը: Իսկ Սյունիքի մարզն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ»,- ընդգծեց Մնացականյանը: 

Գորիսում բացվեցին «Վանե» և «Մեղու» հյուրանոցները, իսկ Սիսիանում՝ հուշանվերների արտադրություն, որին կից նաև գործելու է ֆիրմային խանութը: Բոլոր ձեռնարկությունների սեփականատերերը մասնակցել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի՝ սկսնակ գործարարների աջակցության «Հաջող սկիզբ» դասընթացին: Դասընթացի ավարտին նրանք ՓՄՁ աջակցության տարեկան ծրագրի շրջանակում ստացել են վարկային երաշխավորություն, իսկ  «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում` ընդհանուր առմամբ 5 միլիոն դրամ դրամաշնորհ: Հյուրատներում ծրագրից ստացած վարկային երաշխավորության եւ դրամաշնորհի միջոցով կատարվել են վերանորոգման եւ կահավորման աշխատանքներ, իսկ հուշանվերների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունը ձեռք է բերել հումք, կարի մեքենաներ եւ այլ հարակից սարքավորումներ եւ սկսել արտադրել Սյունիքին բնորոշ մոտիվներով հուշանվերներ: 

Լևոն Մնացականյանը եւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ու նրա գործընկերների ներկայացուցիչներն այցելեցին նաեւ Գորիսում գործող հուշանվերների արտադրություն: Ռե-ռայզ ընկերության հիմնադիր Արամ Գասպարյանը նույնպես մասնակցել է սկսնակների դասընթացին, ստացել վարկային երաշխավորություն: Իսկ «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում ստացած դրամաշնորհի միջոցով ձեռք է բերել նոր սարքավորումներ եւ սկսել է արտադրել տեղական մոտիվներով հուշանվերներ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: