01/24/2025

Հայաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա

Հայաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Այս մասին հունիսի 10-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այո»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

ՀՀ ԱԳ նախարարը չի հստակեցրել վարչապետի այցի ծրագիրը։Հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը, որը մտադիր են այցելել աշխարհի մի շարք առաջնորդներ։Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Սոչի է այցելել ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու համար, սակայն որպես վարչապետ նա ՌԴ մայրաքաղաք կայցելի առաջին անգամ։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: