01/14/2025

Մեղրու սահմանապահ ջոկատը 63 տարեկան է

Մեղրու սահմանապահ ջոկատը 63 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրու սահմանապահ ջոկատը 63 տարեկան է։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  վարչության մամուլի ծառայությունից, ներկայում Մեղրու սահմանապահ ջոկատը պահպանում է Իրանի հետ պետական սահմանի 45կմ երկարությամբ տեղամասը։

2004, 2005 եւ 2010 թվականներին ջոկատն օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով պարգեւատրվել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության «Լավագույն զորամաս» փոխանցիկ դրոշով։1994 «Կարճեվան» սահմանապահ ուղեկալի տեղամասում բացվել է պետական սահմանի անցակետ, որը գործում է շուրջօրյա։     

Ներկայում ջոկատի տեղամասում կիրառվում են ժամանակակից «Ռադիոբարյեր» շարժական ազդանշանային համալիրներ, որոնք թույլ են տալիս որոշել սահմանի խախտման ճիշտ տեղը եւ նույնականացնել խախտողին, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր։

«Մեղրու սահմանապահ ջոկատում կողք-կողքի դժվարին ծառայություն են տանում Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների լավագույն ներկայացուցիչները։ Իրենց համատեղ ծառայությամբ նրանք բազմապատկում են բարեկամության եւ դրացիության դարավոր ավանդույթները»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: