01/24/2025

ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՄԵԾ ՔԱՆԱԿ ՄԵՂՐԻԻ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՄԵԾ ՔԱՆԱԿ ՄԵՂՐԻԻ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

11 հունիս 2018 Մեր տեղեկություններով, Ազգային անվտանգությունը թմրանյութի մեծ խմբաքանակ է հայտնաբերել՝ Իրան-Հայաստան սահմանին՝ Մեղրիի մաքսակետում։ Խոսքը մոտ 10 կիլոգրամ թմրանյութի՝ կոկաինի մասին է, որն այս թանկ տեսակի դեպքում համարվում է մեծ քանակ։

Հիշեցնենք, որ Հայաստանն ավանդաբար համարվում է թմրանյութի տրանզիտ հարմար ուղի, որից ավանդաբար օգտվել են եվրոպական եւ ռուսական թմրաբիզնեսով զբաղվողները։ Տրանզիտից, որպես կանոն, որոշակի «շահագրգռություն» է ունեցել նաեւ հայաստանյան մաֆիան։

Ասում են՝ սա մութ եւ եկամտաբեր ոլորտ է, որի կառավարումն իրականացրել են իշխանությունները՝ կրիմինալի հետ միասին։ 10 կիլոգրամ թմրանյութի հայտնաբերման հետ կապված հավանաբար շուտով ԱԱԾ-ն հաղորդագրություն կտարած:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: